ՈՒկրաինայի պատճառով երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ սկսել այս պատերազմը, դա Բայդենի համաձայնությունն էր։ Ես եկա, և դա լիակատար անկարգություն էր։ Դա կարող էր հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։ Դա տեղի չի ունենա, մեզ կհաջողվի կանգնեցնել դա։ Ես կարծում եմ, որ նախագահ Պուտինի հետ իմ հարաբերությունների շնորհիվ դա տեղի կունենա շատ արագ»,- հավաստիացրել է Թրամփը։               
 

Պետրեուսը Սիրիայի նախագահի ժ/պ ալ-Ջուլանիի երկրպագուն է

Պետրեուսը Սիրիայի նախագահի ժ/պ ալ-Ջուլանիի երկրպագուն է
26.09.2025 | 12:04

Գեներալ Պետրեուսը, ԿՀՎ նախկին տնօրենը, ով Գոլանիի հետ կապված տեղեկատվության համար սահմանել էր 10 միլիոն դոլար գլխագին, սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում անցկացվող Կոնկորդիա գագաթնաժողովում դիմեց «Թահրիր ալ-Շամ» ահաբեկչական խմբավորման առաջնորդ, Սիրիայի նախագահի ժ/պ ալ-Ջուլանիին.

«Դուք շատ երկրպագուներ ունեք, իսկ ես նրանցից մեկն եմ, և մենք անհանգստանում ենք ձեզ համար․․․»։

Ալ-Ջուլանի. «Մենք պետք է փնտրենք սիրիացիների և իսրայելցիների համատեղ ապրելու ուղիներ»։

Վազգեն ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հղումը՝

https://www.facebook.com/watch?v=986026546997826

Դիտվել է՝ 1673

Մեկնաբանություններ